Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Սիրտս ուզում է

Սիրտս ուզում է
30.10.2023 | 11:11

Սիրտս մանկության էն պաչն է ուզում,

Պաչն այն, որ չուներ նշույլ քծնանքի.

Էսօրվա պաչը հուդայական է,

Շատ թանկ է գինը նրա վճարի։

Սիրտս մանկության էն Լույսն է ուզում,

Լույսն էն, որ չուներ իր մեջը խավար.

Էսօրվա Լույսն իր քունջուպուճախում

Թաքցրած ունի դավադիր խավար։

Սիրտս մանկության էն վերքն է ուզում,

Մոր մի համբույրով բուժվող էն վերքը,

Մեր էսօրվա վերքն՝ արնամռմուռ է,

Անգամ չի բուժի Աստծո համբույրը։

Սրտիս որ թողնեմ, էն մանկությունից

Ա՜խ, ինչեր ասես, որ էլ չի ուզի,

Սկսած հոգու անբասիր վարքից,

Վերջացրած ջերմից արևասրտի։

Սակայն, Տե՛ր, այսօր էն մանկությունից

Ինձ վերադարձրու բաղձանքս վերին,

Խաղաղությունն այն ինձ վերադարձրու,

Որ օրհնախնդ էր մաղում իմ երկրին։

29-10-2023 թ.

Աիդա ՏՈՆՈՅԱՆ

Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 4856

Մեկնաբանություններ